KitchenAid KOSCX 45600 Instruções de Utilização Página 38

  • Descarregar
  • Adicionar aos meus manuais
  • Imprimir
  • Página
    / 52
  • Índice
  • MARCADORES
  • Avaliado. / 5. Com base em avaliações de clientes
Vista de página 37
38
Պատրաստելու տոպրակներ
«Chef touch»-ն օգտագործելու համար անհրաժեշտ են
KitchenAid-ի կարմիր գույնով տոպրակներ:
Նախքան տոպրակը լցնելու գործընթացն սկսելը, խորհուրդ է
տրվում չջնջվող թանաքով տոպրակի վրա նշել պատրաստման
ամսաթիվը և մթերքի տեսակը:
Տոպրակների նախապատրաստում
KitcHenAiD ակումային տոպրակների ՕԳտաԳործում
1. Բացեք դարակն ամբողջությամբ (մինչև այն կտտա):
2. Միացրեք մեքենան` օգտագործելով աջ կողմում գտնվող միացման կապույտ կոճակը:
3. Ընտրեք մթերքի չափերին համապատասխան KitchenAid տոպրակ (15x25 կամ
20x20):
4. Բացեք կափարիչը և ստուգեք` արդյոք վակուումային տարան չոր է: Մթերքը
տոպրակի մեջ դնելիս եղեք զգույշ, որպեսզի այն չկեղտոտվի, քանի որ դրա
արդյունքում տոպրակը կարող է լավ չփակվել:
5. Պահող ցանցը դրեք մեքենայի խցիկում, ինչպես ցուցադրված է նկարում, իսկ
տոպրակը ցանցի մեջտեղում` կրկին ինչպես ցուցադրված է նկարում.
անհրաժեշտության դեպքում ցանցն ուղղեք այնպես, որ այն մի փոքր թեքվի, քանի որ
այդպես մթերքը չի թափվի վակուումային փուլի ժամանակ: Մեծ մթերքների դեպքում
անհրաժեշտ է հանել ցանցը` վակուումային տարայի մեջ լրացուցիչ տարածք
ապահովելու համար:
6. Տոպրակը գծեք նշված գծով` փակելու համար: Ստուգեք` արդյոք ծայրերը նստած են
հավասարապես և չկան ծալքեր:
7. Փակեք կափարիչը և պահեք ներքև` միաժամանակ ընտրելով տոպրակի համար
նախատեսված փուլը: Մի քանի վայրկյան կափարիչը պահեք ներքև սեղմած:
Այսպիսով, փուլի ամբողջ ընթացքում կափարիչը կմնա ամուր և փակ:
Կարևոր է, որ այն լավ փակվի, որպեսզի վակումային պայմանները պահպանվեն
տոպրակի մեջ: Դա կարելի է հասկանալ, եթե տեսնում եք, որ չկան այրվածքների
հետքեր պլոմբի վրա:
Մշտապես ստուգեք` արդյոք KitchenAid տոպրակի վրայի պլոմբը նշված գծի վրա է:
Ավելին, ստուգեք պլոմբի արդյունավետությունը. այն փակելուց հետո, չպետք է
հնարավոր լինի դրա ծայրերն իրարից անջատել: Եթե այդպես չէ, ապա մթերքը
տեղափոխեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկնեք վակումային փաթեթավորման
գործընթացը:
ԿԱՐԵՎՈՐ Է Տոպրակները և դրանց մեջ պահվող մթերքն օպտիմալ կառավարելու
համար, անհրաժեշտ է դրանց վրա գրել ամսաթիվը և պարունակությունը:
ԿԱՐԵՎՈՐ Է. Եթե վակումային փաթեթավորման գործընթացը կրկնելուց հետո խնդիրը
դեռ առկա է, ապա կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
հետ:
Vista de página 37
1 2 ... 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 ... 51 52

Comentários a estes Manuais

Sem comentários