KitchenAid KOHCS 60601 Instruções de Utilização Página 10

  • Descarregar
  • Adicionar aos meus manuais
  • Imprimir
  • Página
    / 28
  • Índice
  • MARCADORES
  • Avaliado. / 5. Com base em avaliações de clientes
Vista de página 9
10
Վաճառված ապրանքների Սպասարկման Կենտրոն
Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման
Կենտրոնի հետ կապ հաստատելը.
Նայեք` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
«Անսարքությունների ուղեցույցում» տրված
առաջարկությունների օգնությամբ:
Անջատեք սարքավորումը և հետո կրկին միացրեք
այն` տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Եթե խնդիրը չի կարգավորվում վերը նշված
ստուգումներից հետո, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
Միշտ նշեք.
խնդրի կարճ նկարագրությունը,
գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը,
ծառայության համարը (այն համարը, որը գրված
է «Ծառայություն» բառից հետո` տեխնիկական
տվյալների սանդղակի վրա), որը գտնվում է
պատրաստման խցիկի աջ եզրին (տեսանելի է, երբ
գազօջախի դուռը բաց է):
Ծառայության համարը նաև նշված է երաշխիքային
գրքույկի վրա,
Ձեր ամբողջական հասցեն,
Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա
կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և
վերանորոգումը ճիշտ է իրականացված):
Մաքրում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
Չի կարելի մաքրել գազօջախը, մինչև այն դիպչելու
աստիճան սառչի:
Անջատեք սարքավորումը գլխավոր
էլեկտրամատակարարումից:
Գազօջախի արտաքին հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող
մաքրող նյութեր: Եթե այս նյութերից որևէ մեկը դիպչի
սարքավորմանը, ապա արագ մաքրեք այն միկրոֆայբրային
խոնավ կտորով:
Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ
կտորով: Այն շատ կեղտոտ է. ջրի մեջ ավելացրեք
մի քանի կաթիլ մաքրող հեղուկ: Վերջում ավարտեք
աշխատանքը չոր կտորով:
Գազօջախի ներսի հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. չի կարելի օգտագործել հղկող սպունգեր
կամ մետաղական քերիչներ կամ մաքրիչներ: Ժամանակի
ընթացքում դրանք կարող են վնասել էմալապատ
մակերեսները և գազօջախի դռան ապակին:
Ամեն անգամ օգտագործելուց հետո, թողեք որպեսզի
գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի
է որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի հեռացնեք
մթերքի մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը
(օր.` շաքարի բարձր պարունակությամբ մթերք):
Մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող
նյութեր:
Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող
հեղուկով: Գազօջախի դուռը կարող եք հանել,
որպեսզի մաքրելը հեշտ լինի (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ):
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների
երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն
և այլն) կարող է խտացում առաջանալ դռան ներսի
հատվածի և փականի շուրջ: Երբ ջեռոցը սառել է,
չորացրեք դռան ներսի հատվածը կտորով կամ սպունգով:
Պարագաներ.
Օգտագործելուց անմիջապես հետո, ընկղմեք
պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ`
հանելով դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե դեռ
տաք են:
Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ
հեռացվել` օգտագործելով լվացման խոզանակ կամ
սպունգ:
Vista de página 9
1 2 ... 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 ... 27 28

Comentários a estes Manuais

Sem comentários